Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Խաղաղության պայմանագրի փոխարեն՝ դատական հայց Հայաստանի դեմ

Խաղաղության պայմանագրի փոխարեն՝ դատական հայց Հայաստանի դեմ
13.02.2025 | 13:39

Ադրբեջանը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ հիմք ընդունելով 1979 թվականի վայրի բնության, բուսական աշխարհի և բնական միջավայրի պահպանման մասին եվրոպական կոնվենցիան (Բեռնի կոնվենցիա): Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հայտարարության համաձայն՝ հայցը ներկայացվել է այս տարվա փետրվարի 12-ին։ Փաստաթղթում խոսվում է Բեռնի կոնվենցիայով Հայաստանի կողմից ստանձնած իրավական պարտավորությունների բազմաթիվ խախտումների մասին։

Երբ 2022թ․ հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը միակողմանի կերպով, ոչնչի դիմաց Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, չէր հասկանո՞ւմ, որ դրանով Ադրբեջանին հիմք է տալիս միջազգային ատյաններ դիմելու, դատական հայցեր ներկայացնելու։ Մինչ ՔՊ-ական իշխանությունը Հայաստանի հանրությանը խաբում է խաղաղության խաչմերուկով, Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրով, Ադրբեջանը Հայաստանի դեմ միջազգային ատյաններ դատական հայցեր է ներկայացնում։ Խորհրդարանական ընդդիմություն էլ ԱԺ-ում հնչեցնում է հին, մաշված պլաստինկան՝ Նիկոլ Փաշինյանին հարցեր է տալիս։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 5434

Մեկնաբանություններ

ասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am